Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի փոփոխությունների

Դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի փոփոխությունների
17.03.2014 | 23:26

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եվրոպացի հաճախորդների հետ քննարկում է աջակցության հնարավորությունը՝ նոր փոխզիջումների փոխարեն։ Փաստը հաստատել են եվրոպական մի քանի ընկերություններում, սակայն հրաժարվել են մեկնաբանել։ Bloomberg-ը տեղեկացրել է, որ Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին ասել է, թե մինչ ապրիլի վերջ իր ընկերությունը պատրաստվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին նոր համաձայնագիր կնքել։

Հիմնական փոփոխությունները լինելու են «վերցրու և վճարիր» սկզբունքով։ «Գազպրոմը» հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։
Պատժամիջոցներին դեմ են գերմանական Wintershall и E.On ընկերությունները։ Wintershall-ի ներկայացուցիչ Ռայներ Զելեն նշել է, որ դա կհարվածի ոչ միայն Ռուսաստանին, այլև Գերմանիային և, ընդհանուր առմամբ, Եվրոպային։ «Փոխադարձ վստահությամբ ավելի քան 6000 գերմանական ընկերություն աշխատում է Ռուսաստանում»,- ասել է E. On-ի գլխավոր տնօրեն Իոհաննես Տեյսենը։ Եվրոպան կարող է քաղաքական որոշում կայացնել «Գազպրոմից» գնվող գազի ծավալը նվազեցնելու վերաբերյալ՝ կարծում է Fitch Ratings-ը։ 2013-ին ընկերությունն ապահովել է Արևմտյան Եվրոպայի գազի սպառման ծավալի 30%-ը։ «ՈՒկրաինայի հարցով Ռուսաստանի հետ միջազգային դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության փոփոխությունների»,- ասված է Fitch-ի զեկույցում։ Մարտի սկզբին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգը հայտարարել էր, որ եթե հնարավոր չլինի լուծում գտնել, եվրոպական երկրները ժամանակի ընթացքում Ռուսաստանի հետ էներգետիկ և տնտեսական հարցերում նոր մոտեցում կձևավորեն։

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ